Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանն ընդունել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլեւին ու նրան ուղեկցող պատվիրակությանը։
Պեզեշկիանը նշել է, որ Իրանը վճռական է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը հնարավորինս շուտ իրականացնել բոլոր ոլորտներում։
Առաջնահերթ է նշվել էներգետիկայի, տրանսպորտի, պաշտպանության, անվտանգության և այլ ոլորտներում համագործակցությունը։ Նախագահն ասել է, որ շաբաթական հիմունքներով հետևում է համաձայնագրերի կատարմանը։
«Տարածաշրջանային երկրները պետք է ընդլայնեն իրենց հարաբերությունները այնպես, որ չպահանջեն արտատարածաշրջանային գործիչների միջամտությունը այս տարածաշրջանում գործերը որոշելու համար», - հավելել է Իրանի նախագահը։

Русский