Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Վեոլիա Ջուր»-ի անգործության հետևանքով քաղաքացիները, մի քանի օր է, ջուր չունեն

Blog Image

MediaHub-ին ահազանգել են քաղաքացիները, որ արդեն մի քանի օր է իրենք մնում են առանց ջրամատակարարման «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից արձանագրված, սակայն, չվերացված վթարի պատճառով։

Ըստ բնակչի՝ 2026 թվականի հունվարի 22-ի առավոտյան Կոմիտասի հասցեներից մեկում ջրի հոսքը զգալիորեն թուլացել էր։ Նույն օրը իրենք դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը, ինչից հետո դեպքի վայր են այցելել կազմակերպության աշխատակիցները։ Վերջիններս արձանագրել են, որ բնակարանին տանող ջրագիծը վնասված է, փակել են ջրամատակարարումը և հայտնել, որ խնդիրը լուրջ է ու պահանջում է հատուկ տեխնիկայի ներգրավում։

Սակայն, ինչպես նշում է MediaHub-ի զրուցակիցը, արդեն հաջորդ օրը՝ հունվարի 23-ին, «Վեոլիա Ջուր»-ից տեղեկացրել են, որ տվյալ պահին համապատասխան ռեսուրսներ չունեն վթարը վերացնելու համար։ Արդյունքում, ընտանիքը, մի քանի օր է, ստիպված է ապրել առանց ջրի։

Բնակչի խոսքով՝ խնդիրը միայն ջրի բացակայությամբ չի սահմանափակվում։ Վնասված ջրագծից արտահոսող ջուրը հոսում է դեպի հարակից շենքեր՝ տարածքը վերածելով ճահճի։ Ստեղծված իրավիճակը հատկապես վտանգավոր է ձմեռային պայմաններում, քանի որ կա ջրագծի սառեցման, ինչպես նաև ջեռուցման համակարգի հնարավոր վնասման վտանգ, ինչը կարող է հանգեցնել լուրջ նյութական վնասների։

MediaHub-ը կապ էր հաստատել  «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ, որտեղից մեզ նշել էին, որ այսօր՝ հունվարի 24-ին աշխատակիցներն առավոտյան կսկսեն աշխատանքները: Սակայն, մինչ այս պահը ընկերության աշխատակիցները նշված հասցե չեն ժամանել, և վթարի վերացման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել։ Քաղաքացիները շարունակում են մնալ առանց ջրամատակարարման՝ չստանալով հստակ պարզաբանումներ խնդրի լուծման ժամկետների վերաբերյալ։

Կադրերն այստեղ

Send