Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ովքե՞ր են առավոտյան ձերբակալված պաշտոնյաները. մանրամասներ

Blog Image

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը։

Քննչական կոմիտեից հայտնեցին՝ շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահում և փողերի լվացում. 7 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում:

MediaHub-ի տեղեկություններով՝ այդ 7 անձինք են՝ Գագիկ Խաչատրյանը, իր որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, Բրյուսովի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, պրոռեկտոր՝ Արթուր Այվազյանը, Հարություն Թադևոսյանը:

Ավելի քան 200 միլիոն դրամ արժեքով գույքի նկատմամբ պաշտոնական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի և նախկին պրոռեկտոր Արթուր Այվազյանի, «Երևան մոլ» առևտրի կենտրոնի նախկին փոխտնօրեն Հարություն Թադևոսյանի նկատմամբ։

Էմմա Մարտիրոսյան

Send