Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) համաձայնություն է տվել ԲՀԿ-ի պատգամավորի երեք թեկնածուների՝ Գարուշ Մարզեցյանի, Էդգար Բոջուկյանի և Նաիրա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություններին։ Այս մասին հայտնել են ԿԸՀ-ից։
MediaHub-ի հետ զրույցում ԲՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված Արման Աբովյանը հայտարարեց, որ տեղի ունեցածը, իր գնահատմամբ, վկայում է այն մասին, որ իշխանությունը ցայտնոտի մեջ է։ «Այն տվյալները, որոնք ներկայացվել են որպես հիմք՝ առնվազն հանրային դաշտում ներկայացված տարբերակով, ուղղակի անհեթեթություն են։ Նույն տրամաբանությամբ կարելի է մարդկանց ձերբակալել այն բանի համար, որ նրանք խանութ են գնացել և ինչ-որ գնում են կատարել»,- ասաց Աբովյանը։
Նրա խոսքով՝ իրավիճակն ունի երկու կողմ։ «Իշխանությունը հասկանում է, որ նույնիսկ համեմատաբար արդար ընտրությունների պայմաններում որևէ շանս չունի։ Իսկ ցայտնոտն արտահայտվում է նրանով, որ ում էլ ձերբակալեն, ինչ էլ անեն, դա չի փոխում ընդհանուր պատկերը։ Մեր կուսակից ընկերների նկատմամբ նման շինծու և, իմ համոզմամբ, իրականությունից կտրված մեղադրանքներ առաջադրելը դրա հերթական դրսևորումն է»,- նշեց նա։
Աբովյանը նաև պնդեց, որ իշխանությունն արդեն գիտակցում է իր պարտությունը։ «Դատական համակարգը գտնվում է իշխանության լիակատար և անվերապահ վերահսկողության ներքո»,- հայտարարեց նա։
Աբովյանը վստահեցնում է, որ իշխանությունը գիտի՝ տանուլ է տվել։ Նա պնդում է՝ դատական համակարգը գտնվում է իշխանության տոտալ և անվերապահ վերահսկողություն տակ։
Էմմա Մարտիրոսյան

Русский