Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսրայելցի զինվորը կրակ է բացել պաղեստինյան ընտանիքի վրա ու նորածնի uպանել (տեսանյութ 18+)

Blog Image

Հունիսի 5-ին Պաղեստինի Հեբրոնի Թել Ռումեյդա թաղամասում իսրայելցի զինվորը կրակ է բացել պաղեստինյան ընտանիք տեղափոխող մեքենայի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է յոթ ամսական Սամի Աբու Հայկալը, որը մոր գրկում է եղել, ծնողները վիրավորվել են։

Իսրայելական B'Tselem իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ մեքենան դանդաղ է շարժվել և սպառնալիք չի ներկայացրել։ Կազմակերպությունը նշել է, որ կրակոցից հետո զինվորները լքել են դեպքի վայրը՝ առանց վիրավորներին օգնություն ցուցաբերելու։

Հրեական պետության պաշտպանության բանակը հայտարարել է, որ զինվորները մեքենան ընկալել են որպես պոտենցիալ սպառնալիք, որից հետո կրակ են բացել։ Ավելի ուշ բանակը խոստովանել է, որ վիրավորները քաղաքացիական անձինք են և հայտարարել է հետաքննություն սկսելու մասին։

 

Send