Եմենի ափերի մոտ բեռնատար նավ է կրակի տակ հայտնվել, հայտարարել է Միացյալ Թագավորության նավատորմի ծովային առևտրի գործողությունների կենտրոնը (UKMTO)։
«UKMTO-ն ստացել է միջադեպի մասին հաղորդագրություն Եմենի Բալհաֆ քաղաքից 88 ծովային մղոն հյուսիս-արևմուտք։ Վեց զինված տղամարդկանց տեղափոխող նավ է մոտեցել բեռնատար նավին», - ասվում է հաղորդագրության մեջ։
UKMTO-ն նշել է, որ անհայտ անձանց և նավի անվտանգության աշխատակիցների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, որից հետո նավը հետ է շրջվել։ Միջադեպը դասակարգվել է որպես «հարձակում»։

Русский