Միացյալ Նահանգների վարչակազմը քննարկում է նոր հնգյակից բաղկացած դաշինք ստեղծելու հնարավորությունը, որը կլինի «Մեծ Յոթյակի» (G7) այլընտրանքը։
Ծրագրված դաշինքի մասնակից են կարող լինել Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը և Ճապոնիան, հայտնել է Politico-ն:
Թերթի տվյալներով՝ Վաշինգտոնը քննարկում է «Առանցքային 5» (Core 5, C5) անվամբ նոր դաշինք ստեղծելու «թվացյալ անսովոր գաղափարը»:
«Defense One» պորտալը նշել է, որ այս կետը ներառված է Ազգային անվտանգության ռազմավարության չհրապարակված տարբերակում, որը կայքը ձեռք է բերել: Պորտալի տվյալներով՝ Թրամփի վարչակազմը քննարկում է նոր դաշինք ստեղծելու գաղափարը, որը կապված չէ G7-ի պահանջներով և պայմաններով: C5 օրակարգի առաջին կետը կարող է լինել Մերձավոր Արևելքի կարգավորումը, մասնավորապես՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորումը:

Русский