Պուտինի և Վիտկոֆֆի հանդիպումից հետո Ռուսաստանը և Միացյալ Նահանգները լուծեցին Ալյասկայի գագաթնաժողովից հետո դադարի պատճառով առաջացած բոլոր թյուրըմբռնումները, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորմանը նվիրված դեսպանատան կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Ռուսաստան Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Երկու կողմերն էլ՝ ռուսական և ամերիկյան, հաստատեցին Ալյասկայում ձեռք բերված փոխադարձ համաձայնությունները։ Սա շատ, շատ կարևոր արդյունք է», - նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
- 2021 թվականի դեկտեմբերին Ռուսաստանը խաղաղ կարգավորումից բացի որևէ այլ բանի մտադրություն չուներ;
- Ռուսաստանը Հատուկ ռազմական գործողություն սկսեց միայն այն բանից հետո, երբ հասկացավ, որ Արևմուտքը Կիեւին քարտ-բլանշ է տվել Դոնբասի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար;
- Հակամարտության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները գերազանցել են 1 միլիոնը;
- Ստամբուլյան բանակցությունների արդյունքում Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակեցին 2500-ական զինվորական;
- Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 11,000 զինվորի մարմին՝ փոխարենը ստանալով զոհված ռուս զինվորի 201 մարմին;
- Զելենսկին ուկրաինական հակամարտության երկարաձգումը դիտարկում է որպես քաղաքական ու գուցե ֆիզիկական գոյատևման հարց;
- Կիեւի ռեժիմը չի կարող ներկայացնել ու չի ներկայացնում Նովոռոսիայի, Դոնբասի և, իհարկե, Ղրիմի շահերը;
- Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահները անմիջապես կդառնան Ռուսաստանի համար օրինական ռազմական թիրախ;
- Եվրոպան ցանկանում է հրադադար Ուկրաինայում, որպեսզի կարողանա շունչ քաշել ու վերսկսել հակամարտությունը։
- Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները նպատակ ունեն երկարատև խաղաղություն հաստատել;
- Ռուսաստանը լրացուցիչ առաջարկներ է ներկայացրել ԱՄՆ-ին՝ Ուկրաինայի համար կոլեկտիվ անվտանգության երաշխիքների վերաբերյալ;
- Ռուսաստանը և ԱՄՆ-ն Ալյասկայում համաձայնության են եկել, որ Ուկրաինան պետք է վերադառնա չեզոք, չեզոք և ոչ միջուկային կարգավիճակի;
- Թրամփն անկեղծորեն ձգտում է լուծել ուկրաինական հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական միջոցներով;
- Ռուսաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինայի շուրջ խաղաղության բանակցություններում կոլեկտիվ համատեքստում ձևակերպված բոլոր առկա առաջարկները։

Русский