ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) մեղադրել է Իրանին Քուվեյթի ուղղությամբ բալիստիկ հրթիռ արձակելու մեջ:
Նշվել է, որ մայիսի 27-ի երեկոյան «Իրանը բալիստիկ հրթիռ արձակեց Քուվեյթի ուղղությամբ, որը հաջողությամբ խոցվեց Քուվեյթի ուժերի կողմից»: ԱՄՆ հրամանատարությունը հրթիռի արձակումը որակել է Իրանի կողմից «հրադադարի խախտում»:
Դրանից առաջ Իրանը և ԱՄՆ-ն կրկին փոխանակվել են հարվածներով: ԱՄՆ զինված ուժերը հարձակվել են Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի վրա՝ ոչնչացնելով անօդաչու թռչող սարքերի արձակման սարք: Ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է ԱՄՆ ավիաբազային և խոստացել է ավելի վճռական գործել, եթե հարձակումները շարունակվեն

Русский