Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Արյnւնոտ սպորտ» ֆիլմի գլխավոր դերասաններից մեկն է մաhացել

Blog Image

Ամերիկացի դերասան Դոնալդ Գիբն է մահացել 71 տարեկան հասակում։ Նրա որդին՝ Թրեւիսը, հաստատել է լուրը TMZ-ին։

Գիբն առողջական խնդիրներ է ունեցել։ Մանրամասներ չեն հրապարակվել։ Դերասանի որդին նշել է, որ հայրը սիրում է Տիրոջը, իր ընտանիքին, ընկերներին և երկրպագուներին։ Նա խնդրել է երկրպագուներին աղոթել դերասանի համար և չխանգարել իր ընտանիքին այս դժվարին ժամանակահատվածում։

Գիբը առավել հայտնի է հոլիվուդյան դերասան Ժան-Կլոդ Վան Դամի գլխավոր դերակատարմամբ «Արյունոտ սպորտ» ֆիլմում Ռեյ Ջեքսոնի դերով։ Նրա ֆիլմագրությունը ներառում է ավելի քան 70 ֆիլմ, այդ թվում՝ «Հենքոք», «Սքեյթբորդիստներ», «Օրենքի մարդիկ», «Գաղտնի նյութեր», «Քվանտային ցատկ» և այլն։

Send