Շիական «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Նայիմ Քասեմը կոչ է արել Լիբանանին հրաժարվել Վաշինգտոնում Իսրայելի հետ ուղիղ բանակցություններից։
Քասեմը դրանք անվանել է «զիջում» և կոչ արել վերադառնալ անուղղակի խորհրդակցությունների։ Շիական շարժման գլխավոր քարտուղարը բաց նամակ է հղել լիբանանցի պաշտոնյաներին այս կապակցությամբ։
Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները նախատեսված են հինգշաբթի օրն ու կարող են տևել երկու օր։

Русский