Լեհաստանը փետրվարի 20-ից կդադարի կատարել Օտտավայի հակահետևակային ականների օգտագործումը արգելող կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Չեզարի Տոմչիկը։
Նրա խոսքով՝ լեհական իշխանությունները նախատեսում են հակահետևակային ականների արտադրություն սկսել ու հեռակառավարվող ականապատման համակարգեր մշակել։
Նախորդ օրը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, մեկնաբանելով երկրի դուրս գալն Օտտավայի հակահետևակային ականների մասին կոնվենցիայից, հայտարարել է, որ Վարշավան, անհրաժեշտության դեպքում, կկարողանա ականապատել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանները 48 ժամվա ընթացքում։

Русский