Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մեծ Բրիտանիայի թագավորի կրտսեր եղբայրն ազատ է արձակվել

Blog Image

Մեծ Բրիտանիայի թագավորի Չարլզ Երրորդի կրտսեր եղբայրը՝ նախկին արքայազն Էնդրյուն, ձերբակալությունից 12 ժամ անց ազատ է արձակվել ոստիկանությունից, հաղորդել է «Sky News»-ը։

Էնդրյուն ձերբակալվել էր փետրվարի 19-ին, ամերիկացի ֆինանսիստ, մանկապղծության համար դատապարտված Ջեֆֆրի Էպշտեյնի գործով հետաքննության շրջանակում։ Էնդրյուի գործով հետաքննությունը շարունակվում է։

Ոստիկանությունը պաշտոնապես չէր հրապարակել ձերբակալված նախկին արքայազնի անունը:

BBC-ն հայտնել էչ, որ թագավորի կրտսեր եղբայրը ձերբակալվել է «պաշտոնական դիրքի չարաշահման կասկածանքով»։

Միացյալ Թագավորության արքայի եղբայրը սկանդալի կենտրոնում էր հայտնվել մի քանի տարի առաջ Էպշտեյնի հետ կապերի պատճառով։ Այս սկանդալի պատճառով Էնդրյուն ստիպված հրաժարվել էր արքայազնի տիտղոսից։

Send