Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Ռոնալդուն խաղաց իր վերջին ԱԱ-ն | Իսպանիան ու Բելգիան անցան հաջորդ փուլ

Blog Image

Գիշերը տեղի ունեցան ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի ևս երկու հանդիպումները։

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գլխավորությամբ Պորտուգալիան Դալլասում 0-1 հաշվով պարտվեց Իսպանիային։ «Կարմիրներ զայրույթի» հաղթական գոլի հեղինակ դարձավ փոխարինման մտած կիսապաշտպան Միկել Մերինոն Ֆեռան Տոռեսի փոխանցումից հետո (90'+1')։

Մյուս խաղում Բելգիայի ազգային հավաքականը 4-1 հաշվով հաղթեց տանտերերից մեկին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Խաղը տեղի ունեցավ Սիեթլում։

Բելգիայից գոլերի հեղինակներ դարձան Շառլ Դե Կետելարեն (33', 9'), Հանս Վանակեն (57'), Ռոմելու Լուկակուն (90' +3), իսկ ԱՄՆ-ից միակ գնդակը խփեց Մալիկ Թիլմանը 31'-ին։

Բելգիայի ազգային հավաքականը քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Իսպանիայի հետ։

Send