Բելգիան ԱՄՆ-ի դեմ թիմի հարձակվող և ավագ Ռոմելու Լուկակուի գոլից հետո (4-1) կրկնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտնի պարը։
Սա ծաղրական ուղերձ է եղել ամերիկացի հարձակվող Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտի չեղարկման հետ կապված։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփի զանգից հետո ՖԻՖԱ-ն՝ Ջանի Ինֆանտինոյի գլխավորությամբ, չեղարկել էր Բալոգունի՝ կոպիտ խախտումից հետո ստացած կարմիր քարտը։
ՈւԵՖԱ-ն երեկ արձագանքել էր 1/16-րդ եզրափակիչի ԱՄՆ - Բոսնիա-Հերցեգովինա խաղում խաղադաշտից հեռացված հարձակվողի որակազրկումը կասեցնելու որոշմանը: «Ֆոլարին Բալոգունի՝ հեռացումից հետո նշանակված ավտոմատ մեկխաղյա որակազրկման կասեցման վերաբերյալ երեկվա որոշումը կարմիր գծի հատում է ՈւԵՖԱ-ի համար»,- ի թիվս այլնի նշել էր կառույցը։
Իսկ մինչ այդ էլ Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան էր բողոքարկել որոշումն ու մերժում ստացել։ 4-1 հաշվով հաղթանակից հետո «Կարմիր սատանաների» պաշտոնական սոցիալական ցանցերն արագ հաղորդագրություն տարածեցին։ «Չեղարկեք սա», - նշված էր գրառումներում՝ կից ներկայացնելով գոլերի տոնման լուսանկարներ։

Русский