Լյարդաբան Ալեքսեյ Բուվերովը մեկնաբանել է ամերիկացի գիտնականների նոր ուսումնասիրությունը, որի համաձայն՝ ալկոհոլի նույնիսկ պարբերաբար չարաշահումը կարող է հանգեցնել ֆիբրոզի և «սպիներ» թողնել լյարդի վրա, գրել է aif.ru-ն։
Ինչպես բացատրել է Բուվերովը, այս ռիսկը հիմնականում ազդում է նյութափոխանակության հետ կապված լյարդի ճարպային հիվանդություն (MAFLD) ունեցող մարդկանց վրա։ Բժշկի խոսքով, նույնիսկ էպիզոդիկ չափից շատ ալկոհոլ օգտագործելը եռապատկում է լյարդի ֆիբրոզի ռիսկը այս հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ։
Բժիշկը հավելել է, որ MAFLD-ն լյարդի ամենատարածված քրոնիկ հիվանդությունն է։ «Դա լուրջ հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում կուտակվում է մեծ քանակությամբ ճարպ։ Սա հաճախ ուղեկցվում է բորբոքմամբ (ստեատոհեպատիտ), որը կարող է հանգեցնել ֆիբրոզի (շարակցական հյուսվածքի զարգացում), ապա՝ ցիռոզի, իսկ երբեմն՝ նույնիսկ լյարդի քաղցկեղի», - զգուշացրել է Բուվերովը։

Русский