Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչպե՞ս են տնային կալանքի տակ գտնվողները մասնակցելու ընտրություններին

Blog Image

ՀՀ-ում տնային կալանքի տակ գտնվող անձինք քվեարկելու հնարավորություն կստանան։ Այդ մասին երեկ ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչո՞ւ այս անձանց քվեարկելու հնարավորություն չի տրվում։ 

Պատգամավորի հարցն ավելի շատ վերաբերում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին, որը տնային կալանքի տակ է գտնվում։ 

Փոխնախարարը վստահեցրեց, որ իրենք քննարկումներ են անցկացնում համապատասխան գերատեսչությունների հետ և ուղիներ կգտնեն այդ անձանց իրավունքներն իրացնելու համար։

MediaHub-ը թեմայի վերաբերյալ դիմեց Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանին, հասկանալու համար՝ ինչպե՞ս է կարգավորվելու գործընթացը։ Ի պատասխան մեր հարցի՝ Մելքումյանը նշեց՝ տնային կալանք այլընտրանքային խափանման միջոց կրող անձանց ընտրական իրավունքի իրացման վերաբերյալ առաջիկայում նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ՝ ոլորտը համակարգող կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, առկա հարցերին համակարգված լուծումներ տալու նպատակով:

Էմմա Մարտիրոսյան

Send