Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում հարձակվել էին ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր, հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Հակոբյանը ստացել է մարմնական վնասվածքներ։ Նա քթի կոտրվածք է ստացել, գլխին էլ՝ հարվածներ։
MediaHub-ի հետ զրույցում փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ Միհրան Հակոբյանը դուրս է գրվում հիվանդանոցից։ «Այս պահին ունենք տարբեր վարույթային գործողություններ, որ օրվա ընթացքում պետք է մասնակցնեք։ Մի քանի ժամից պետք է այցելենք քննիչին, մինչ այդ տարբեր վարույթային գործողություններ ունենք»,- հավելեց փաստաբանը։
Երեկ լրագրողների հետ զրույցում փաստաբանը հայտնել էր, որ հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։
Էմմա Մարտիրոսյան

Русский