Դիլիջանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, անցկացվել է «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» խորագրով աշխատաժողովը։ Հայտնում են Ջրային կոմիտեից։
Քննարկման առանցքում ջրային ոլորտի առաջիկա անելիքների հիմնական դրույթներն էին՝
խմելու ջրի շուրջօրյա հասանելիություն,
ոռոգման ջրի հասանելիության ընդլայնում և չօգտագործվող հողերի արդյունավետ ներգրավում
ջրամբարների կառուցում և ջրային պաշարների կուտակում,
կեղտաջրերի մաքրումը՝ ոչ թե բացառություն, այլ կանոն,
ջրի սակագին և համակարգի ծախսարդյունավետություն,
ջրի շուկայի ձևավորում և մասնավոր ներդրումների խթանում,
«ջրային ոլորտի բարեփոխումներից» անցում «ջրային վերափոխման»։
Օրակարգում էր նաև ևս մեկ կարևոր ուղղություն՝ հողի և ջրի կառավարման փոխկապակցումը՝ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի ինստիտուցիոնալ վերափոխմամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր Հողի և ջրի կոմիտեի ձևավորմամբ։

Русский