ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ ներկայացուցիչների և եվրոպական երկրների մոտեցումները տարբերվում են։ Այս մասին նա ասել է Առաջին ալիքի եթերում։
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները «զբաղվում են խնդրով» և չեն առաջադրում պահանջներ, որոնք, նրա գնահատմամբ, անարդար են և անհնար իրագործել։
«Ամերիկացի բանակցողները՝ Ուիթքոֆն ու Քուշները, զբաղվում են խնդրով, այլ ոչ թե պահանջում այն, ինչ, նախ՝ պարզապես անարդար է, երկրորդ՝ անհնար։ Իսկ Եվրոպան զբաղվում է հենց երկրորդով»,- ասել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը նաև անդրադարձել է Եվրոպայի և Ռուսաստանի միջև հնարավոր ռազմական բախմանը։
Նա խորհուրդ է տվել հիշել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավելի վաղ արած հայտարարությունն այն մասին, որ եթե Եվրոպան հարձակվի Ռուսաստանի վրա, պատերազմը կլինի «բոլորովին այլ և շատ կարճ»։

Русский