Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

«Մենք կբացենք նեղուցը»․ Թրամփն ասել է, թե որն է լավ գործարքն ԱՄՆ-ի համար Իրանի հետ բանակցություններում

Blog Image

Հորմուզի նեղուցը բաց կլինի, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

«Մենք կբացենք նեղուցը՝ անկախ ամեն ինչից»,- նշել է Թրամփը։

«Մենք թույլ չենք տա, որ նրանք [Իրանը] փակեն նեղուցը։ Ոչ ոք չգիտի՝ նրանք դա անում են, թե ոչ։ Եթե նրանք դա անում են, մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։ Հորմուզի նեղուցը կբացվի ավտոմատ կերպով... Հակառակ դեպքում նրանք ոչ մի գումար չեն վաստակի։ Մենք կբացենք նեղուցը՝ անկախ ամեն ինչից», - նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը նաև անդրադարձել է հարցին, թե որն է լավ գործարքը Վաշինգտոնի համար Թեհրանի հետ բանակցություններում։

«Նախ՝ միջուկային զենքի բացակայությունը։ Կարծում եմ՝ ռեժիմի փոփոխություն արդեն տեղի է ունեցել. մենք դա երբեք որպես չափանիշ չենք դիտարկել։ Միջուկային զենքի բացակայությունը գործարքի 99%-ն է»,- բացատրել է ԱՄՆ նախագահը։

Send