Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։ Հայտնում է Sputnik Грузия-ն։
Այցի շրջանակում նա հանդիպել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիներին մատուցվող սոցիալական ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացման հարցերը։

Русский