Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրում վառելիքի շուկայում առկա ոչ բոլոր խնդիրներն են դեռևս լուծվել, սակայն դրանց ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։ Նրա խոսքով՝ իրավիճակը գտնվում է կառավարության վերահսկողության ներքո։
«Վեստի» տեղեկատվական ծառայությանը տված հարցազրույցում Պուտինը նշել է, որ ընդամենը երկու օր առաջ այդ թեմայով հանդիպել և զրուցել է ՌԴ վարչապետի հետ։
«Այո՛, դեռ ոչ բոլոր խնդիրներն են լուծված, բայց դրանք լուծվում են։ Վարչապետը վերահսկողության տակ է պահում այս հարցերը։ Հատուկ հանձնաժողով է ստեղծվել։ Այո՛, իհարկե, մարդկանց համար որոշակի անհարմարություններ կան, սակայն կառավարությունը, բնականաբար, պետք է իրավիճակը պահի վերահսկողության տակ»,– ասել է ՌԴ նախագահը։

Русский