Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք» գազատարի երկրորդ ճյուղը սկզբում կարող էր անցնել Լեհաստանի տարածքով, սակայն հետագայում որոշվել է գազատարը կառուցել Բալթիկ ծովի հատակով։
«Վեստի» տեղեկատվական ծառայությանը տված հարցազրույցում Պուտինն ասել է, որ Լեհաստանի տարածքում համապատասխան ենթակառուցվածքներ արդեն պատրաստված էին։
«Գազի մատակարարման մեկ գիծ արդեն անցնում է Լեհաստանի տարածքով՝ «Յամալ-Եվրոպա»-ն, և նախատեսվում էր երկրորդ գիծն էլ անցկացնել հանրապետության տարածքով։ Սակայն, ի վերջո, մենք որոշեցինք այլ տարբերակ ընտրել՝ ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով»,– ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը հավելել է, որ Լեհաստանի իշխանությունները դեմ էին երթուղու փոփոխությանը, քանի որ գազատարի՝ ծովի հատակով անցկացվելու դեպքում Վարշավան կկորցներ աշխարհատնտեսական առավելություններն ու ռուսական ածխաջրածինների տարանցումից ստացվող եկամուտների մի մասը։

Русский