Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Արագածոտնում, 16-ամյա վարորդը «Volkswagen»-ով կողաշրջված հայտնվել է դաշտում, վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Ապարան-Գեղարոտ ավտոճանապարհին Արագածոտնի մարզի բնակիչ 16-ամյա Է․ Ս․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Ծաղկահովիտ» առողջության կենտրոն։

Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
 

Send