Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը հերքել է տեղեկությունները, թե Գարեգին Բ-ն կարող է տեղափոխվել ՌԴ ու եկեղեցին կառավարել հեռակա

Blog Image

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը հերքել է տեղեկությունները, թե Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է տեղափոխվել  Ռուսաստանի Դաշնություն ու եկեղեցին կառավարել հեռակա։

«Վեհափառ հայրապետը՝ որպես Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ, ամբողջովին տիրապետում է եկեղեցու կյանքին առնչվող գործընթացներին:

Թիրախավորելով եկեղեցու միասնականությունը և Վեհափառ հայրապետին՝ Հայաստանի օրվա իշխանությունները և նրանց տերերը ցանկանում են մասնատել եկեղեցին, ստեղծել հակաթոռ և նշանակել իրենց կողմից «ընտրված» կաթողիկոս:

Նրանց նպատակն է, հակառակ Սահմանադրության և օրենսդրության, եկեղեցին ամբողջովին ենթարկել իրենց` դրանով իսկ պառակտելով 2000-ամյա եկեղեցու միասնականությունը»:

Send