Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Ոստիկանները Տաշիրի բնակչի մոտ թմրամիջոց են հայտնաբերել

Blog Image

Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 11-ին Տաշիր-Ստեփանավան ճանապարհի հարակից տարածքում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Տաշիր քաղաքի 49-ամյա և 47-ամյա երկու բնակչի։

49-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող 140 գրամ զանգված։

Տղամարդիկ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

ՆԳՆ ոստիկանություն

Send