Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ իմ վերաքննիչ բողոքի առնչությամբ վերաքննիչ քրեական դատարանը պետք է վաղը որոշում կայացնի. փաստաբան

Blog Image

Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ իմ վերաքննիչ բողոքի առնչությամբ վերաքննիչ քրեական դատարանը պետք է վաղը (հունվարի 12) որոշում կայացնի: Այս մասին գրառում է կատարել փաստաբան Արսեն Բաբայանը։

«Տեղեկացնեմ, որ վերաքննիչում բողոքը քննարկվելու է գրավոր ընթացակարգով, այսինքն՝ դատական նիստ նախատեսված չէ, եթե հենց այդ օրը դատարանը բանավոր ընթացակարգի անցնելու որոշում չկայացնի:

Այսինքն վաղը երեկոյան վերաքննիչ դատարանից հեռախոսազանգով կտեղեկանամ կայացված որոշման մասին եւ կհայտնեմ այստեղ:

Դատարան գնալու անհրաժեշտություն չկա»,- գրել է նա:

Send