Այսօր համացանցում տեղեկություն տարածվեց, որ Երևանի թիվ 82 դպրոցում 13-ամյա տղան հարվածել և վայր է գցել իր համադասարանցուն, այնուհետև ընկած ժամանակ հարվածել որովայնի շրջանում։
Առողջապահության նախարարությունից հրաժարվեցին MediaHub-ին հայտնել, թե ինչպես է աշակերտի վիճակը՝ նշելով, որ անձնական դեպքերով որևէ տեղեկություն չեն կարող տրամադրել։
ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղարի տեղակալ Էրիկ Աստվածատրյանը, սակայն, MediaHub-ի հետ զրույցում ասաց․ «Տուժած երեխան արդեն տանն է, լուրջ վնասվածքներ չունի, սա երեխայական միջադեպ է եղել»։
Նշենք, որ վերջին շրջանում նմանատիպ միջադեպերի թիվը կտրուկ աճել է։ Երեկ էլ նման միջադեպի մասին հայտնեցինք, երբ Ծովազարդում դասընկերը կոտրել էր համադասարանցու քիթը։
Ալիտա Եղիազարյան

Русский