Երկուշաբթի օրը Ճապոնիան վերջին քայլն է արել աշխարհի ամենամեծ ատոմակայանը վերագործարկելու ուղղությամբ՝ անցկացնելով տարածաշրջանային քվեարկություն, հայտնել է Reuters-ը։
Վերագործարկումն իրականացվում է Ֆուկուսիմայի միջուկային աղետից գրեթե 15 տարի անց։
Տոկիոյից մոտավորապես 220 կիլոմետր հյուսիս-արևմուտք տեղակայված Կաշիվազակի-Կարիվա ատոմակայանը 2011 թվականի երկրաշարժից և ցունամիից հետո փակված 54 ռեակտորների շարքում է եղել, որոնք կաթվածահար էին արել Ֆուկուշիմա Դաիչիի ատոմակայանը՝ առաջացնելով Չեռնոբիլից հետո ամենածանր միջուկային աղետը։
Այդ ժամանակվանից ի վեր Ճապոնիան վերագործարկել է իր մնացած 33 գործող բլոկներից 14-ը՝ նպատակ ունենալով հրաժարվել բրածո վառելիքի ներմուծումից։
Երկուշաբթի օրը Նիիգատայի պրեֆետուրայի ժողովը վստահության քվե է տվել ղեկավար Հիդեյո Հանազումիին, ով անցյալ ամիս աջակցել էր ատոմակայանի աշխատանքի վերսկսմանը։

Русский