Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Գագիկ Ծառուկյանի առյուծներից մեկը չի արթնացել․ ի՞նչ է եղել

Blog Image

 Այսօր համացանցում բուռն քննարկումների առարկա դարձավ այն, որ Գագիկ Ծառուկյանի՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։

Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր։

«ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի»։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

Ըստ հաղորդագրության, ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս:

Երևանի քաղաքապետարանից MediaHub–ի հարցմանն ի պատասխան ասացին, որ նման ինֆորմացիայի չեն տիրապետում, և որ քննչական գործողություններ են կատարվում։

ԲՀԿ մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված կենդանիների թեմային, ասել է, որ ցանկացած մարդ ունի նախասիրություն, և օրենքով սահմանված կարգով որևէ մեկին արգելված չէ թույլատրելի վայրերում և պայմաններում իրականացնել որսը:

Send