Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ հատուկ բանագնացները կարող են հանդես գալ որպես երաշխավորներ Մոսկվայում կայանալիք բանակցությունների համար

Blog Image

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Վիտկոֆֆն ու Ջարեդ Քուշները կարող են հանդես գալ որպես անվտանգության երաշխավորներ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների՝ Մոսկվայում կայանալիք բանակցությունների համար, գրել է «Ուկրաինայի ժամանակը» (Times of Ukraine)։

Նրանք Լեհաստանում կվերցնեն ուկրաինացի բանակցողներին ու կթռչեն «Վնուկովո» օդանավակայան, նշել է «Times of Ukraine» տելեգրամյան ալիքը։

«Կիրիլ Բուդանովի մասնակցությունը մնում է հարցականի տակ. նա ձերբակալվել է հեռակա կարգով 2023 թվականին», - հաղորդել է ալիքը։

Ըստ ալիքի՝ ուկրաինական պատվիրակությունը կուղարկվի անմիջապես Պուտինի մոտ՝ բանակցություններն արագացնելու համար։ Աղբյուրները տեղեկացել են, որ նման տարբերակ քննարկվում է։

Send