Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սանկտ Պետերբուրգի մի դպրոցում 96 մարդու մոտ ախտորոշվել է սուր աղիքային վարակ

Blog Image

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի մի դպրոցում իննսունվեց մարդու մոտ ախտորոշվել է սուր աղիքային վարակ։

112 տելեգրամյան ալիքի տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում դպրոցում գրանցվել է սուր թունավորման 96 դեպք։ Վարակվածների թվում են 84 աշակերտ և 12 մեծահասակ։ Ինը երեխա հոսպիտալացվել է, իսկ մնացածը բուժվում են տանը։

 

Send