Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առթիվ։
«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ նշելու Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, որը հայտնի է նաև որպես Մեծ Եղեռն: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերին և բոլոր նրանց, ովքեր անհավանական տառապանքներ են կրել պատմության այս մութ գլխում։
2006 թվականին Կանադան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ ապահովելով այս ողբերգության վաղուց սպասված ընդունումը: Ճանաչման հետ մեկտեղ գալիս է նաև այն խոստումը, որ մենք երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ կատարված հալածանքները, բռնությունն ու վայրագությունները։
Կանադայում ապրիլը նշվում է որպես Ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս՝ մի ժամանակ, երբ պետք է մտորել անտեղյակության և հանցակցության հետևանքների մասին: Ատելությանը դիմակայելու պատասխանատվությունը պատկանում է մեզ բոլորիս, և այդ պատասխանատվությունը սկսվում է հիշողությունից: Հիշողության միջոցով մենք պարտավորվում ենք զգոն լինել, որպեսզի այս վայրագությունները երբեք չկրկնվեն»:

Русский