Ակնկալվում էր, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կժամանի Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ՝ Միացյալ Նահանգների հետ խաղաղ բանակցությունների վերսկսման առաջարկները քննարկելու համար, սակայն պակիստանյան աղբյուրները հայտնել են, որ Պակիստանում ամերիկացի բանակցողների հետ հանդիպում նախատեսված չէ։ Դրա մասին հայտնում է Reuters-ը:
Պակիստանի կառավարության երկու աղբյուր, որոնք տեղյակ են բանակցությունների ընթացքից, հայտարարել են, որ Արաղչիի այցը կլինի կարճատև և նպատակ կունենա քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ Իրանի առաջարկները, որոնք այնուհետև Պակիստանը՝ որպես միջնորդ, կփոխանցի Վաշինգտոնին:
Այսօրավելի վաղ ամերիկացի պաշտոնյան Reuters գործակալությանը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նրա փեսան՝ Ջարեդ Քուշները, շուտով կմեկնեն Պակիստան՝ Իրանի արտգործնախարարի հետ բանակցություններ վարելու համար։

Русский