Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Մակրոնը հայտարարել է Հորմուզի նեղուցն ապահով դարձնելու և բացելու առաքելության մասին

Blog Image

Երբ Կիպրոսը հարձակման է ենթարկվում, ամբողջ Եվրոպան է հարձակման ենթարկվում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը։

Մակրոնը հայտարարել է Հորմուզի նեղուցն ապահով դարձնելու և բացելու «զուտ պաշտպանական» ֆրանսիական առաքելության մասին։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան երկու ֆրեգատ կուղարկի Կարմիր ծով՝ որպես Եվրամիության «Ասպիդես» ռազմածովային առաքելության մաս։

««Հըզբոլլահը» պետք է դադարեցնի լիբանանյան հողից բոլոր հարձակումները... իհարկե, Իսրայելը նույնպես պետք է դադարեցնի իր ռազմական գործողություններն ու հարվածները Լիբանանի դեմ»,- նշել է Ֆրանսիայի ղեկավարը։

Send