Ռուսաստանի Դաշնության Մախաչկալայի դատարանը 33-ամյա Թոֆիկ Իսմայիլովին պարտավորեցրել է վճարել 10,000 ռուբլի Telegram-ում հայերին վիրավորող գրառումների համար։
Քննիչները նշել են, որ «Դոնալդ Թրամփ» մականունով օգտատիրոջ կողմից տեղադրված մեկնաբանությունները պարունակել են հայերի դեմ անօրինական գործողությունների կոչեր։
Իսմայիլովը ընդունել է իր մեղքը և հաստատել, որ հաղորդագրությունների հեղինակն ինքն է։

Русский