Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Տարածաշրջան Միջազգային

«Կսահմանեմ 200% մաքսատուրք»․ Թրամփն ասել է, թե ինչպես է հասել Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության հռչակագրին»

Blog Image

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում կնքած «Խաղաղության հռչակագրին»։

«Պուտինն իրականում ինձ ասաց՝ «Չեմ կարող հավատալ, որ դուք լուծեցիք այս պատերազմը, որովհետև ես փորձում էի դա անել 10 տարի»»։ Եվ ես բառացիորեն լուծեցի այն մեկ օրում։ Ես երկուսին էլ ասացի, որ մենք կդադարեցնենք առևտուրը, այլևս ոչ մի առևտուր։ Այնուհետև ես կսահմանեմ 200% մաքսատուրք։ Հաջորդ օրը նրանք զանգահարեցին և ասացին՝ «Լավ», - երեկ ասել է Թրամփը Ֆլորիդայում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմանը։

 

Send