Օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը շուրջ 425 մլն դրամ փոխհատուցում կտրամադրվի շուրջ 400 տոննա թզի և 3000 տոննա դեղձի մթերումների համար։ Որոշում է ընդունվել կառավարության նիստի ժամանակ։
-վերամշակման նպատակով Սյունիքի մարզից մինչև 400 տոննա քանակությամբ մթերվող թզի յուրաքանչյուր 1 կգ համար` 125 դրամ,
-վերամշակման նպատակով ՀՀ տարածքից մթերվող դեղձի յուրաքանչյուր 1 կգ համար` 125 դրամ։
Գործադիր իշխանությունը կանխատեսել է, որ այս տարի թզի և դեղձի առատ բերք է լինելու, որի արդյունքում իրացման խնդիր է առաջանալու։ Արտահանման երկար լոգիստիկ երթուղիները, ինչպես նաև ԵՄ շուկաներում թուրքական, ուզբեկական և տաջիկական չոր մրգերի` շուրջ 2 դոլար ցածր արժեքով վաճառքը ստիպել են ՀՀ կառավարությանը այս մրգերի մթերումն իրականացնել Հայաստանիտարածքում։
Ըստ գործադիրի որոշման՝ պետական փոխհատուցում է տրամադրվում, քանի որ չրերի, մուրաբաների, ջեմերի, հյութերի և դեղձի խյուսի արտադրության համար առկա է թզի և դեղձի որոշակի պահանջարկ, սակայն բարձր գնով պայմանավորված` վերամշակման նպատակով մթերվող բերքի քանակները փոքր են։

Русский