Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Կառավարությունը նախատեսում է արդեն խոշորացված որոշ համայնքներ նորից ընդլայնել

Blog Image

Կառավարությունը նախատեսում է օրենքում փոփոխություններ կատարել և արդեն խոշորացված որոշ համայնքներ նորից ընդլայնել։ Համապատասխան նախագիծը ներկայացված է կառավարության օգոստոսի 20-ի նիստի օրակարգում։

Կառավարությունը խորհրդարանին առաջարկում է խոշորացնել Արարատ համայնքը, որի մեջ կմտնեն Վեդի և Արարատ համայնքներն ու դրանց 32 բնակավայրերը։ «Պատմական փաստերը վկայում են, որ Վեդի քաղաքը մինչև 1995 թվականի վարչատարածքային բաժանումը ունեցել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ։ Խորհրդային Հայաստանում 1920-ական թվականներից սկսած վարչական վերափոխումների արդյունքում Վեդին դարձավ Վեդու շրջանի կենտրոն, իսկ հետագայում՝ Արարատի շրջանի կենտրոն», - նշված է որոշման հիմնավորման մեջ։

Խոշորացվելու է Վանաձորը, որը միավորվելու է Փամբակ համայնքի հետ՝ ներառելով դրանց 22 բնակավայրերը։ Խոշորացվող այս համայնքներում եկող տարի տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Send