Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Տրանսպորտում վճարել եմ մեկ անգամ ու երթևեկել, դրանից հետո մի քանի անգամ գումար է գանձվել․ ահազանգ

Blog Image

MediaHub-ին քաղաքացիներն ահազանգում են, որ «Թել Սել» հավելվածում առկա են տեխնիկական մի շարք խնդիրներ։

Մասնավորապես, մեզ հետ զրույցում քաղաքացիներից մեկ պատմում է, որ այն ժամանակ, երբ չի օգտվել տրանսպորտից, գումար է գանձվել իր քարտային հաշվից։ «Երեկ 17:57 նստել եմ տրանսպորտ, վճարել եմ մեկ անգամ ու երթևեկել եմ մեկ ուղղությամբ, ու դրանից հետո վճարում ա քաշել ինձանից ու գիշերվա ժամին՝ 02:31-ին»,- ասաց մեր զրուցակիցը։

MediaHub-ը կապ հաստատեց «Թել Սել» ընկերության տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանի հետ, ով էլ նշեց՝ ճշգրիտ կերպով դեպքը ներկայացնելու համար անհրաժեշտ է, որ օգտատերը նախ տրամադրի իր տվյալները։ «Մենք արդեն կապ ենք հաստատել օգտատիրոջ հետ և խնդրել ենք տրամադրել համապատասխան տեղեկատվություն, որպեսզի կարողանանք ներկայացնել հստակ և ամբողջական պատասխան»։

Հունանյանը չի բացառում՝  հաշվից գումարի գանձման և քաղվածքում դրա արտացոլման օրերը տարբերվեն։ Այնուամենայնիվ, օգտատերը տեսնում է տվյալ գործարքի արտացոլումը իր քաղվածքում։

Տեղեկատվությունը ստանալուն պես կկարողանանք օգնել օգտատիրոջը պարզել իրադրությունը:

Էմմա Մարտիրոսյան

Send