Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ն ձգտում է վերականգնել ռուսական գազի մատակարարումները Եվրոպա՝ Ուկրաինայի տարածքով․ WSJ

Blog Image

Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի վաճառքը վերսկսելու օգտին. գրել է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով ամերիկացի, եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների։

Պարբերականը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարերով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցմանը։ Ըստ հրապարակման՝ այս առաջարկը ներկայացրել են ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը և նախագահի փեսա Ջարեդ Քուշները սեպտեմբերին Մոսկվա և Կիեւ կատարած իրենց այցերի ընթացքում։

Նախաձեռնությունը ենթադրում է ռուսական գազի վաճառք ամերիկյան միջնորդի միջոցով․ քայլ, որը թույլ կտա շրջանցել եվրոպական պատժամիջոցները՝ միաժամանակ շահավետ հնարավորություններ ստեղծելով ամերիկացի ներդրողների համար։

Վաշինգտոնը դիտարկում է նաև ռուսական «Հյուսիսային հոսք» գազատարի աշխատանքը վերսկսելու հնարավորությունը՝ որպես ավելի լայն համաձայնագրի մաս։

Send