ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը հաջողված է որակել Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում իրականացված հումանիտար առաքելությունը՝ շնորհակալություն հայտնելով թե՛ Ռուսաստանին, թե՛ Ուկրաինային ժամանակավոր հրադադարի համաձայնագրի շրջանակներում ցուցաբերած համագործակցության համար։
«Առաքելությունը հաջողությամբ պսակվեց՝ ապահովելով կենսական նշանակության օգնության հասցումը տարածաշրջան և մոտ 800 մարդու տարհանումը», - գրել է Մելանիա Կնավսն X սոցիալական հարթակում։
Տիկին Թրամփը նշել է, որ հրադադարը գործել է հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 1-ը և ավարտվել է նախատեսված ժամկետում։ Նա նաև հույս է հայտնել, որ Օլեշկիում իրականացված հումանիտար գործողությունը կարող է հիմք ծառայել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տևական խաղաղության հաստատման համար։
Ավելի վաղ Մելանիա Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագրով սկզբնապես նախատեսվել էր, որ հրադադարը կսկսվի հոկտեմբերի 29-ին, սակայն դրա մեկնարկի ժամկետը տեղափոխվել է երկու օրով ավելի վաղ, իսկ համաձայնագրի գործողության տարածքն ընդլայնվել էր։

Русский