Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հեղուկ գազ կներմուծվի Հայաստան

Blog Image

Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով հեղուկ գազ կներմուծվի Հայաստան։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

«ՀՀ-ում այս պահին հեղուկ գազի ներմուծման խնդիր կա, մենք երկու հիմնական երկրներից ենք ներմուծում՝ Իրանից և Ռուսաստանից։ Խնդիրը շատ շուտով կլուծվի, քանի որ հեղուկ գազ կսկսվի Հայաստան ներմուծվել արդեն երկաթուղով, ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կբերվի Հայաստան»,- նշեց Շաբոյանը։

Նշենք, որ MediaHub-ին ահազանգում էին վարորդները, որ հեղուկ գազը աննկարագրելի է թանկացել, մինչդեռ շաբաթներ առաջ 200 դրամով էր վաճառվում։  Գևորգ Պապոյանը Կառավարության նիստի ժամանակ արձանագրեց՝ Հայաստան հեղուկ գազ գալիս է Իրանից և ՌԴ-ից՝ Վերին Լարսով։ Եվ հիմա երկու ուղղություններով էլ բարդություն կա ներկրման հարցում։

Մարիաննա Արամյան

Send