Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայկ Դեմոյանի տանը խուզարկություն է իրականացվում․ ի՞նչն է պատճառը

Blog Image

Հայոց Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ քննչական մարմինները մուտք են գործել իր բնակարան և առանց իր ներկայության իրականացնում են խուզարկություն։

MediaHub-ի հետ զրույցում Դեմոյանը նշեց, որ և՛ Երևանում, և՛ Գյումրիի իր տներում միաժամանակ անցկացվում են քննչական գործողություններ։

«Իմ երկու տներում, որտեղ թանգարաններ կան, խուզարկություն է իրականացվում։ Ամենածիծաղելին այն է, որ փնտրում են այն բաները, որոնք իբր անհայտացել են Ցեղասպանության թանգարանից, որի հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Այս 5 տարվա մեջ, գրեթե ամեն օր ես հայտարարում եմ, որ գործը պետք է մտնի դատաքննության փուլ, բայց դա չեն անում»,- մեզ հետ զրուցյում ասաց ՀՑԹ-ի նախկին տնօրենը։

Դեմոյանի խոսքով՝ այս ամենի նպատակն իրեն վախեցնելն է։

Send