Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Ամերիկյան «USS Gerald R. Ford» ավիակիրի հարվածային խումբը վերաուղղորդվում է դեպի Պարսից ծոց

Blog Image

Ամերիկյան «USS Gerald R. Ford» ավիակիրի հարվածային խումբը վերաուղղորդվում է դեպի Մերձավոր Արևելք՝ Պարսից ծոց, գրել է «The New York Times»-ը։

Նոր հրամանների համաձայն՝ «USS Gerald R. Ford»-ը կմիանա «USS Abraham Lincoln» ավիակիրին։ Հրատարակության աղբյուրների համաձայն՝ նավերը չեն վերադառնա իրենց նավահանգիստներ մինչև ապրիլի վերջ կամ մայիսի սկիզբ։

Հարվածային խումբը հունվարի 3-ին մասնակցել էր Կարակասում գործողությանը, որի արդյունքում գերի էին վերցվել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը:

Հունվարի վերջին Դոնալդ Թրամփը նավերի մի ամբողջ նավատորմ ուղարկել էր Իրան: Այն ներառում է կործանիչներ, «Տոմահավկ» հրթիռներ և մի քանի ռազմանավեր: Փետրվարի 10-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ կարող է ուղարկել երկրորդ հարվածային խումբ:

Send