ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթ կունենա «փոփոխվող աշխարհի» մասին ուղերձով և այն մասին, որ «հին աշխարհն այլևս գոյություն չունի»։
«Կարծում եմ՝ սա վճռորոշ պահ է։ Աշխարհը շատ արագ է փոխվում մեր աչքերի առաջ։ Հին աշխարհը, որում ես մեծացել եմ, այլևս գոյություն չունի։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքականության նոր դարաշրջանում, որը կպահանջի վերագնահատել, թե ինչ տեսք կունենա այն և ինչպիսին կլինի մեր դերը», - լրագրողներին ասել է Ռուբիոն, երբ հարցրել են թե ինչ ելույթ կունենա Մյունխենում։
Պետքարտուղարը նշել է, որ որ համաժողովի մասնակիցները ցանկանում են ԱՄՆ-ից անկեղծ ուղերձ ստանալ այն մասին, թե որտեղ է ընթանում Վաշինգտոնը և ինչպիսի հարաբերություններ է ցանկանում իր դաշնակիցների հետ։

Русский