Երեկ Նիկոլ Փաշինյանը որոշում ստորագրեց նորանշանակ ոստիկանապետ Կամո Ցուցուլյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին:
MediaHub-ը ուսումնաասիրեց փրկարար ծառայության նախկին տնօրեն-ներքին գործերի նախարարի նախկին տեղակալի ՝ Ցուցուլյանի 2025 թվականին ներկայացրած հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ նոր պաշտոնին գնացել է 8 անշարժ գույքով, որից 4-ը բնակարան է, 1-ը՝ հողամաս, 2-ը՝ հասարակական նշանակության շինություն, և 1 անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով։ Ընդ որում բնակարաններից մեկը Ցուցուլյանը ձեռք է բերել 2024 թվականի ընթացքում՝ գնման եղանակով բաժնային սեփականության իրավունքով։
Կամո Ցուցուլյանը հաշվետու տարում հայտարարագրել է նաև 2017 թվականին ժառանգություն ստացած 30 մլն 451 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս։
Փրկարար ծառայության նախկին տնօրենի անունից, նրա օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձի հանձնված և վերադարձված փոխառություններից, որից նա փաստացի օգուտ է ստացել կրկին մեծ գումարի մասին տեղեկություն է հայտարարագրվել։
Մասնավորապես, հաշվետու տարվա սկզբում առկա փոխառության գումարը կազմել է 31 մլն 512 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 31 մլն 404 հազար դրամ։
Որպես կանխիկ դրամ Ցուցուլյանը առանձին-առանձին հայտարարագրել է 19 մլն և 27 հազար դրամ, որոնք տարվա վերջում պահպանվել են։
Նրա հաշվետու տարվա եկամուտը կազմել է 14 մլն 579 հազար դրամ։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել 69 մլն դրամ։

Русский