Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Ռուսաստանն ավելի ուժեղ բանակցային դիրք ունի», «Օբաման ստիպեց Ղրիմը զիջել», «Մադուրոյի օրերը հաշված են», «Զելենսկին հիանալի վաճառող է»

Blog Image

Ռուսաստանն ավելի ուժեղ բանակցային դիրք ունի, քան Ուկրաինան, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Politico-ին տված հարցազրույցում։

- Ուկրաինայի իրավիճակն այս պահին Եվրոպայի ամենահրատապ հարցն է;

- Եվրոպան բավարար չափով չի կարգավորում Ուկրաինայի հակամարտության հիմնական խնդիրը;

- Ուկրաինայի իրավիճակը կարող էր վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի, բայց դա, հավանաբար, հիմա չպետք է տեղի ունենա;

- Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ վերջերս արված առաջարկը ողջունվել է Զելենսկու թիմի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից;

- Զելենսկին պետք է հավաքվի և սկսի ընդունել առաջարկներ, քանի որ նա պարտվում է մարտադաշտում;

 

Օբաման ստիպեց Ուկրաինայի իշխանություններին Ղրիմի թերակղզին զիջել Ռուսաստանին։

«Ամեն անգամ, երբ նայում եմ այս քարտեզին, ասում եմ. «Օ՜, Ղրիմը շատ գեղեցիկ է։ Վա՜յ»։ Այն բոլոր կողմերից շրջապատված է օվկիանոսով։ Հիմնական մասին հասնելու համար կա միայն մի փոքրիկ ցամաքի կտոր։ Այսինքն՝ Ղրիմը հսկայական է։ <...> Այն չորս կողմերից շրջապատված է օվկիանոսով, ամենատաք հատվածում։ Այնտեղ է, որ եղանակը լավագույնն է, ամեն ինչ լավագույնն է <...>։ Եվ Օբաման ստիպեց նրանց զիջել Ղրիմը։ Այսքանը»։

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը սկսվեց այն ժամանակ, երբ Օբաման հանձնեց Ղրիմը»։

 

Մադուրոյի օրերը հաշված են

- Լրագրող. Որքա՞ն հեռու եք պատրաստ գնալ Մադուրոյին հեռացնելու համար։

- Թրամփ. Ես դա չեմ ուզում ասել։

- Լրագրող. Բայց դուք ուզում եք, որ նա հեռանա՞։

- Թրամփ. Նրա օրերը հաշված են։

 

Զելենսկին հիանալի վաճառող է

«Նա [Զելենսկին] հիանալի վաճառող է։ Ես նրան անվանում եմ Փ.Թ. Բարնում։ Գիտեք, թե ով է Փ.Թ. Բարնումը, չէ՞։ Պատմության մեծագույններից մեկը։ Նա կարող էր ցանկացած պահի վաճառել ցանկացած ապրանք։ Սա նրա կարգախոսն էր` «Ես կարող եմ ցանկացած պահի վաճառել ցանկացած ապրանք»։ Եվ դա ճիշտ էր։ Նա ասում էր, որ կարևոր չէ՝ ապրանքը աշխատում է, թե ոչ։ Այսպիսով, նա նման է Փ.Թ. Բարնումին։ Նա համոզեց խելագար Ջո Բայդենին, որ իրեն 350 միլիարդ դոլար տա։ Եվ տեսեք, թե ինչ պատահեց։ Դա հանգեցրեց նրա երկրի մոտ 25%-ի անհետացմանը»։

 

Send