Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ալեքսանդր Ալիմովին նշանակել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։
1970 թվականին ծնված Ալեքսանդր Ալիմովն ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը։
Նա դիվանագիտական ծառայությունում է 1993 թվականից և զբաղեցրել է տարբեր կարևոր պաշտոններ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, այդ թվում՝ Միջազգային կազմակերպությունների վարչությունում և ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչությունում։ 2022 թվականի հոկտեմբերից Ալիմովը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության բազմակողմ հումանիտար համագործակցության և մշակութային կապերի վարչության տնօրենն է եղել։

Русский